Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:21 27-08-2022

Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամամալիրը, Համբարձման և Նահատակաց եկեղեցիները չեն տարհանվել

Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամամալիրը, Համբարձման և Աղավնոյի Նահատակաց եկեղեցիները չեն տարհանվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» հարթակը։

«Օգոստոսի 25-ի դրությամբ տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։

Ցավոք, նման սեղմ ժամկետում տեխնիկապես անհնար է եղել իրականացնել սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիների և Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամալիրի տարհանումը: Սակայն հնարավոր է եղել մասնակիորեն տարհանել Բերձորի սբ. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտներ, արևելյան ճակատի արծվի քանդակը, սուրբ սեղանը, մկրտարանի ավազանը, գլխավոր եկեղեցու և ռոտոնդայի խաչերը:

Ադրբեջանական մեդիա դաշտում ակտիվ քննարկվում է այս հուշարձանների տարհանումը, մեղադրանքներ են հնչեցվում սբ. Համբարձման եկեղեցին «թալանելու» վերաբերյալ: Եթե թշնամին սպառնում է վերացնել, վերափոխել, ջնջել և պղծել «օկուպանտականը», եթե մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել նոր հուշարձանների հանդեպ Ադրբեջանի առանձնակի բարբարոս քաղաքականության դրսևորումներին (թվարկենք մի քանիսը՝ Մատաղիս գյուղի մատուռ ու շրջակայքի խաչքարեր, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքար, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձան, Հադրութի Առաքել գյուղի խաչքար, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձան, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցի և այլն), ցավոք, տարհանումը այդ հուշարձանները պղծումից և ավերումից փրկելու միակ ելքն է։

Նշենք, որ դեռևս 2021 թվականից ադրբեջանական սոցիալական հարթակներում շրջանառվում է Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպության» նախագիծը, որով առաջարկվում է Բերձոր քաղաքի սբ. Համբարձում եկեղեցին վերածել մզկիթի։

Տարհանմանը աջակցելու և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանին։ Հատուկ շնորհակալություն Բերձորի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանին:

Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամամալիրը, Համբարձման և Աղավնոյի Նահատակաց եկեղեցիները չեն տարհանվել», - ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան