Ներքին 3 տարի առաջ - 20:38 27-08-2022

Վայոց ձորի մարզպետը և Չինաստանի դեսպանը քննարկել են մարզի տնտեսական զարգացման միտումները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ինչպես տեղեկացրին Վայոց ձորի մարզպետարանից, հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշել է, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպան Ֆան Յոնգն իր խոսքում նշել է, որ 30 տարիների արդյունավետ դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորտներին։ Ընդգծվել են նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում չինարեն լեզվի ուսուցման կենտրոնի ստեղծման և կրթության ոլորտում այլ համագործակցության հնարավորությունները։

Գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում արձանագրված հաջողություններին ծանոթանալու նպատակով կողմերն այցելել են մարզի առաջատար գինեգործարաններից մեկը՝ Արենիի գինու գործարան, որտեղ հյուրերը ծանոթացան ոչ միայն գինեգործարանի հարուստ պատմությանը, այլև մարզի գինեգործության ոլորտի ողջ ներուժին և արտահանման հնարավորություններին։
Հյուրերն այցելել են նաև Թռչունների քարանձավ, որտեղ ներկայացվել է աշխարհում հնագույնը համարվող գինեգործական համալիրը։

Զբոսաշրջության ոլորտում երկուստեք ընդգծվել է մարզի հարուստ պատմամշակութային արժեքների և ներուժի՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հանրայնացնելու կարևորությունը։ Այդ համատեքստում հյուրերն այցելել են նաև Վայոց ձորի այցեքարտ հանդիսացող, Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը՝ Նորավանք վանական համալիր։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն են հայտնել, որ ՉԺՀ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների սկիզբ և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում