ՔՊ-ն թեկնածուներ է առաջադրել գրեթե բոլոր համայնքներում, ՀՀԿ-ն՝ ոչ մի․ որ կուսակցություններն են ՏԻՄ ընտրություների մասնակցելու հայտ ներկայացրել
copy image url

ՔՊ-ն թեկնածուներ է առաջադրել գրեթե բոլոր համայնքներում, ՀՀԿ-ն՝ ոչ մի․ որ կուսակցություններն են ՏԻՄ ընտրություների մասնակցելու հայտ ներկայացրել

Ներքին 2 տարի առաջ - 17:18 27-08-2022
2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքում նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 25 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։

Ներկայացնում ենք ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր ներկայացրած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համայնքների։

- Արագածոտնի մարզ

Ալագյազ - մեծամասնական ընտրակագրով անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է գործող համայնքապետ անկուսակցական Ջասմ Մախմուդովը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Անզոր Ուռուսյանը։

Մյուս բոլոր համայնքներում ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով։

- Արագածոտնի մարզ

Ծաղկահովիտ – «Հզոր հայրենիք» կուսակցությունների դաշինք, որի կազմում են Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք»
կուսակցությունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն

Թալին- «Կայունություն» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» Կուսակցություն


- Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ- «Դեկոկրատական այլընտրանք» կուսակցություն

- Լոռու մարզ

Գյուլագարակ- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ապրելու երկիր » կուսակցություն
«Հանուն ժողովրդի» դաշինք, որի կազմում են «Ռեֆորմիստների կուսակցությունը և «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը

Ալավերդի
- «Ապրելու երկիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հայ հեղափոխական դաշակցություն» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

Լոռի Բերդ- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն

Տաշիր- «Միասնական համայնք» դաշինք, որի կազմում են «Արդարություն», «Քաղաքացու որոշում», «Սոցիալ դեմոկրատական»
կուսակցությունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն


- Կոտայքի մարզ

-Չարենցավան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Միասնական համայնք» դաշինք, որի կազմում են «Հահաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Վերակազմյալ
սոցիալ-դեմոկրատական հնչակյան»
«Ապրելու երկիր» կուսակցություն

- Ակունք- «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցություն
«Համախմբում» դաշինք, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները

-Բյուրեղավան- «Միասնություն» դաշինք, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» և «Դեկոկրատական այլընտրանք» կուսակցությունները
«Հայ հեղափոխական դաշնակցություն»կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն


-Ջրվեժ- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

- Շիրակի մարզ

- Անի համայնք- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հայկական երազանք» կուսակցություն
«Ազգ -համայնք» դաշինք, որի կազմում են «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» և «Ռեֆերմիստների»
կուսակցությունները

- Սյունիքի մարզ

-Սիսիան- «Մեկ Հայաստան» կուսակցություն
«Աշխատանք և արդարություն» դաշինք, որի կազմում են «Համերաշխություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները
«Հանուն Հանրապետության ժողովրադավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Զարգացող համայնք» դաշինքը, որի կազմում են «Արդարություն», «Քաղաքացու որոշում», «Սոցիալ դեմոկրատական»
կուսակցությունները

-Քաջարան- «Հանրապետություն»կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»կուսակցություն
«Դեպի միասնություն» դաշինք, որի կազմում են «Արդարություն և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները

- Վայոց Ձոր

Արենի - «Քաղաաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն

Եղեգիս - «Հանրապետոթյուն»կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր
«Ազատական» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն

- Տավուշի մարզ

Բերդ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արժանապատիվ սերունդ» դաշինք, որի կազմում են «Արդարություն», «Քաղաքացու որոշում»,կուսակցությունները
«Զորավոր համայնք» դաշինք, որի կազմում են «Ռեֆորմիստների և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները


Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ճամբարակից բացի՝ թեկնածուներ է առաջադրել գրեթե բոլոր համայնքներում։ «Ապրելու երկիրը» և «Հանրապետությունը» նույնպես ընտրապայքարի մեջ մտած կուսկացություններից առաջատար են։

Հատկանշական է, որ որևէ համայնքում ընտրություններին չեն մասնակցի խորհրդարանական ընդդիմության «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ հանդիսացող ՀՀԿ-ն․ և դաշինից դուրս եկած Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը։ Խորհրդարանականներից՝ ՀՅԴ-ն թեկնածուներ է առաջադրել միայն 3 համայնքում, «Վերածնվող Հայաստան»-ը միայն մեկ համայնքում, այն էլ՝ դաշինքի կազմում։


Ամենից շատ դիտված