Ներքին 4 տարի առաջ - 13:06 27-08-2022

Եթե Տիգրան Ավինյանն առաջադրվի փոխքաղաքապետ՝ «Լույս» խմբակցությունը կողմ կքվեարկի․ Անի Խաչատրյան

«Լույս» խմբակցությունը փոխքաղաքապերերի թեկնածություններին միշտ կողմ է է քվեարկել, Տիգրան Ավինյանի թեկնածությանը նույնպես կողմ կքվեարկենք, եթե առաջադրվի։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կքվեարկեն Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետի թեկնածությանը, եթե աշնանային նստաշրջանում նման հարց բերվի օրակարգ։

«Մենք անձերին դեմ չենք քվեարկում։ Իշխող քաղաքական թիմն է առաջադրում թեկնածու ու նորմալ է, որ իրենք պետք է առաջադրեն, էդպես է ձևը։ Մենք քննադատում ենք անձերի հետագա աշխատանքը և քանի որ չենք տեսել պարոն Ավինյանի աշխատանքը՝ չենք կարող դեմ լինել, միգուցե լավ փոխքաղաքապետ կլինի, միգուցե շատ վատ փոխքաղաքապետ կլինի, դա աշխատանքի ընթացքում կերևա»։

Հարցին, թե արդյոք աշնանային նստաշրջանի ընթացքում նման հարց օրակարգ բերվելո՞ւ է նա պատասխանեց, որ դեռ նախագծերը չեն ստացել։

«Հավանաբար կստանանք ամսի 30-31-ին»։

Նա նաև նշեց, որ օրենսդրական առումով որևէ խոչընդոտ չկա Ավինյանի փոխքաղաքապետ աջադարելու համար։
«Քաղաքապետի առաջին տեղակալն է միայն ավագանու անդամ, գործող մյուս 3 փոխքաղաքապետերը նույնպես ավագանու անդամ չեն։ Օրենքը պարտադրում է, որ քաղաքպետը և քաղաքապետի առաջին տեղակալը լինել ավագանու անդամ։ Մնացած փոխքաղաքապետերը չեն լինում ավագանու անդամ, անգամ իրավունք չկա»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը