Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:02 26-08-2022

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգին

Օգոստոսի 12-ից մայրաքաղաքում մեկնարկած «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվել է գալա համերգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, 14 համերգից բաղկացած համերգաշարը փառատոնային հագեցած ծրագրով այս օրերին իր շուրջը համախմբեց հայ և օտարերկրացի անվանի երաժիշտներին, երաժշտախմբերին և դասական երաժշտության սիրահարներին:

«Եզրափակիչ գալա համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած փառատոնն իրականացվում էր առաջին անգամ: Կարևորելով հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացումն ու մայրաքաղաքում մշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ փառատոնի հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը:

Գալա համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Նենսի Ժուո (ջութակ): Երեկոյի ընթացքում հնչել են Ջիվան Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմ», Արամ Խաչատրյանի «Հանդիսավոր պոեմ», ստեղծագործությունները, Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից հատվածներ, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, Բիզե/Վաքսմանի «Կարմեն» ֆանտազիան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փառատոնն ուներ նաև կրթական կարևոր բաղադրիչ. անվանի երաժիշտներ Ջիովանի Զանոնը, Սալիմ Աշքարը, Ալեքսանդր Ռամը, Բրանոն Չոյը, Նոյեմի Գյորին, Վանեսա Բենելին Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում իրականացրել են վարպետության դասեր՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների համար:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան