Սպորտ 4 տարի առաջ - 00:01 26-08-2022

«Փյունիկն» անչափ մոտ էր պատմական հաջողությանը, սակայն սայթաքեց ամենակարևոր պահին

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Շերիֆին»։

Քիշնևում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Քանի որ երևանյան խաղում էլ գոլ չէր գրանցվել, ուստի հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

30 րոպեների ընթացքում նույնպես դարպասները մնացին անառիկ։

Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիրը վճռվեց 11-մետրանոցներով, որում ավելի դիպուկ էին տանտերերը։

«Փյունիկից» ցավալիորեն վրիպեցին Հովհաննես Հարությունյանը, Արտակ Դաշյանը, Ռենցո Զամբրանոն և Միխայիլ Կովալենկոն, դիպուկ էին Յուրի Գարեգինյանը և Սերգեյ Վակուլենկոն։

Այսպիսով, Եղիշե Մելիքյանը գլխավորած «Փյունիկը» Եվրոպա լիգայի ճանապարհը զիջեց «Շերիֆին» և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով