Ներքին 3 տարի առաջ - 19:18 25-08-2022

ՇՄՆ-ում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ Մասիսի համայնքապետարանում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ օրակարգային հարցերով համակողմանի քննարկում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, քննարկմանը մասնակցել են նախարարության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության պետ Հարություն Երեմյանը, Հրազդանի ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Անդրանիկ Առաքելյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Մասիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ քննարկվող խնդրի կարևորությունը գիտակցելու և համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նշել է, որ տարածքում ջրային ռեսուրսների կառավարումը անհամեմատ խոցելի է թե՛ ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության, թե՛ դրանց արդյունավետ օգտագործման և թե՛ խորքային հորերի կարագավորումների առումներով։

Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ նախարարության կողմից առայսօր իրականացրած միջոցառումներին, պարբերական դիտարկումներին և օրենդրական դաշտի լավարկմանն ուղղված քայլերին։

Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանը արձանագրված խնդիրների թվում ներկայացրել է վիճակագրություն Մասիս համայնքի 12 բնակավայրում առկա խորքային հորերի վերաբերյալ։ Նշված բնակավայրերում ուսումնասիրվել է 336 խորքային հոր, որից 15-ը ենթակա է լուծարման կամ կոնսերվացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
«Ակտիվ և կառուցողական քննարկման արդյունքում շահագրգիռ բոլոր կողմերը վեր են հանել ներկայացված բնակավայրերում ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման քայլերի առաջնահերթությունները։

Քննարկման ավարտին նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման ձևաչափով քննարկումների արդյունավետությունն անխուսափելի է՝ ի շահ ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media