Ներքին 4 տարի առաջ - 10:37 25-08-2022

Արցախում ձևավորվում է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը, որն առաջիկայում հանդես կգա ակցիաներով

Արցախում ձևավորվում է «Հանուն Արցախի պաշտպանության» ժողովրդական շարժում։ Oragir.news-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանաի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ շարժումը չի կարող լինել քաղաքական շարժում և չի կարող պահանջ ունենալ իշխանությունների հեռացում։

«Շարժումը ավելի բարձր պահանջ ունի, այն է կատարել այն բոլոր պահանջները, որ ժողովուրդն ունի, անվտանգային, սոցիալական խնդիրների լուծում և այլ։ Այս դեպքում՝ իշխանությունը երկու ճանապարհ է ունենալու․ կամ կարարել ժողովրդի պահանջը և լինել ժողովրդ հետ, կամ չկատարել պահանջները և չլինի ժողովրդի հետ, այսինքն, հեռանալ։ Ուրիշ տարբերակ չկա։ Սա քաղաքական շարժում չէ, մենք մասնակցում ենք շարժմանը՝ վայր դնելով մեր կուսակցական դրոշները»։

Հարցին, թե արդյոք շարժումը սեպտեմբերի 2-ին Արցախում ակցիաներ կիրականացնի՝ նա նշեց, որ դեռ հստակ չէ , թե ինչ ձևաչափ կունենան այդ ակցիաները։

«Բայց պատերազմից հետո առաջին անգամ է նման կազմակերպված շարժում է ձևավորվել։ Մարդկանց մոտ արթնացել է ինքնապաշտպանական բնազդը, հիմա բոլորս գիտակցում ենք, որ սա վերջին հնարավորութունն է»։

Նա ընդգծեց, որ շարժումը չի կարող սակավաթիվ լինի կամ մեկանգամյա բնույթ ունենալ։

«Այն պետք է շատ հզոր լինի, ինչի ուղղությամբ ակտիվը աշխատում է բացատրական ու իրազեկման աշխատանք կատարելով։ Երբ ժողովուրդն է ոտքի կանգնում, չի կարող մեկանգամյա երթ լինել ու դրանով ավարտել ամեն ինչ։ Սա շարժում է, որը պետք է վերջնարդյունք գրանցի»։

Հարցին, թե արդյոք Արցախի նախկին իշխանության անդամների կամ նախագահների մասնակցությունն ակնկալվում է՝ նա պատասխանեց, որ ժողովրդի շարժման յուրաքանչյուր ոք կարողէ մասնակցել, չեն լինելու քաղաքական դեմքեր, չեն լինելու մարդիկ, որոնք առջևից հատուկ քայլողներ են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար