Ներքին 3 տարի առաջ - 22:00 24-08-2022

ԱԻՆ-ն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները։

Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։