Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:36 24-08-2022

26-ամյա երիտասարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն․ կանխվել է ավազակությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են այսօր վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն և աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել գումար: Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Փախուստի դիմելու ընթացքում, վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիատասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան