copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:38 24-08-2022

Եթե մեր ԱԺ փոխնախագահը Թուրքիայի պաշտոնյային «աղաբեյ» է անվանում, ապա մի օր էլ կասեն՝ ինչ ուզում եք, տեղափոխեք, չենք ստուգում․ Հոխիկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պետական եկամուտների կոմիտեն Կառավարության որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ ադրբեջանցիների՝ դեպի Հայաստան մուտքը ապահովելու համար 3 նոր մաքսակետ պիտի կառուցվի։ Ըստ նախագծի՝ այդ մաքսակետերը պիտի կառուցվեն Սյունիքի մարզի Քարահունջ, Գեղարքունիքի մարզի Սոթք և Արարատի մարզի Երասխ բնակավայրերում։

Oragir.news-ի հետ զրույցում հեռուստալրագրող, տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը նշեց, որ սահմանային անցակետեր ունենալը, ենթակառուցվածքների, ճանապարհների շահագործումը դրական է պետության համար գումար աշխատելու առումով, բայց պետք է հաշվի առնել, թե ում հետ ենք բացում սահման, ում ենք թողնում երկիր մտնել։

«Մենք սահման ենք բացում մի երկրի հետ, ում հետ ես հարաբերություններ հաստատում, մի երկրի որը չի հրաժարվել քո երկրի նկատմամբ թշնամությունից ու շարունակում է իր երկրի քաղաքացիների մեջ քո նկատմամբ թշնամություն տարածել, շարունակումէ տարածել, որ ոչնչացնելու է հայերին։ Բանկանան է, որ նման հայատյացությամբ երկրի հետ դու չես կարող հարաբերություն ունենալ։ Դա հայ-վրացական, հարաբերությունները չեն, այլ հայ թուրքական հարաբերություններ են։ Իսկ այսօր Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում են պետական մակարդակով ծրագրեր»։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ սահմանը բացելիս՝ պետք է պարաստ լինել սպառնալիքների։ Նա հիշեցրեց, որ երբ ադրբեջանցիները թեկուզ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախով անցնելիս, քանի դեռ հայերն ու ադրբեջանցիները միաժամանակ անցնում էին նույն ճանապարհով՝ ադրբեջանցիները ծաղրում էին հայերին, հայհոյում էին, եղավ դեպք, երբ մեքենան հրեցին ու ձորը գցեցին։

«Հիմա մենք բացառո՞ւմ ենք, որ նույն բանը էստեղ չի լինի։ Պարզ է, որ կա ազգամիջյան թշնամանք ու, եթե ադրբեջանական համարներով մեքենա անցնի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ինչ ժոր հայեր այդ մարդուն կբռնեն ու կարող են վրեժխնդիր լինել, օրինակ 2020 թ-ի պատերազմի համար։ Պարզ է, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովեն կամ ռուսները, կամ հայ ոստիկանները։ Քանի որ հայ ոստիականների մեջ էլ կան արժանապատիվ մարդիկ, որոնք լիարժեք չեն ապահովի ադրբեջանցիների անվտանգությունը, ադրբեջանցիներն էլ չեն վստահի՝ հավանական է, որ նրանց անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները։ Ի դեպ, Ադրբեջանը պանդում է, որ Հայաստանով երթևեկելիս՝ իրենց անվտանգությունն ապահովեն թուրք ոստիանները։ Հիմա ապատկերացրեք, որ Հայաստանով անցնեն ադրբեջանցիներ, որոնց անվտանգությունը ապահովեն թուրք ոստիկանները։ Իհարկե , հայկական կողմը պնդում է, որ անվտանգությունը պետք է ռուսներն ապաահովեն, անգամ այս դեպքում, եթե Արցախում ադրբեջանցիները նման ցինիկություններ են թույլ տալիս, ի՞նչն է խանգարում, որ նրանք ռուսների ուղեկցությամաբ անվտանգային համակարգով Հայաստանում շրջող ադրբեջանցն իրեն ցինիկություն թույլ տան ու հայերի մեքենան չհրեն գցեն ձորը»։
Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական բեռները կամ մեքենաները ստուգվելու են մաքսակետում՝ նա պատասխանեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ իշխանություն կունենա։

«Չեմ բացառում, որ գործող իշխանությունները ոչինչ էլ չստուգեն, սրանք գիշեր-ցերեկ զբաղված են Ադրբեջանին ու Թուրքիայի քծնելով, եթե մի երկրի Ազգային Ժողովի փոխնախագահը զանգահարում է ու գրում Թուրքիայի պաշտոնյանին ու նրան «աղաբեյ» է անվանում, ապա ես այդ երկրի պաշտոնյայից սպասում եմ նաև, որ կասեն՝ ինչ ուզում եք, տեղափոխեք։ Իսկ «աղաբեյ» նշանակում է «տեր», «պարոն»։ «Աղաբեյ» ծառաներն իրենց տերերին անվանում, 2 սովորական, հավասարազոր թուրքեր իրար «աղաբեյ» չեն ասում, «աղաբեյ»ասելը նույնն է, որ ասես «շեֆ» ջան»։

Նա ընդգծեց, որ այդ ճանապարհների գործելու նպատակն ամենևին էլ դրանով երթևեկելը չէ, այն ավելի շատ Հայաստանը դատարկելու խնդիր է լուծելու։

«Այսինքն, հայերի նկատմամբ այդ ճանապարհներին անընդհատ սադրանքներ են լինելու։ Անընդհատ ստեղծելվելու է մի իրավիճակ, որ հայերը իրենց երկրում ապահով չզգան ու թողնեն հեռանան։ Իսկ որքան քչանա Հայաստանում մարդկանց թիվը, այնքան ավելի հեշտ կլինի հերթական հարձակմամբ գրավել Սյունքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը։ Ի վերջո, բերելուն են այն վիճակն, ինչ Աթաթուրքն էր ժամանակ նախատեսել, իսկ Աթաթուրքը իր աշխատություններից մեկում ասում էր, որ հայերին պետք է համոզել խաղաղության պայմանագիր կնքել ու ընթացքում համոզել, որ կազմալուծեն իրենց բանակը։ Արդյունքում խաղաղ պայմաններում պետք է այնքան ջլատել նրանց ուժերը, որ երբ ուզենան գրավել Հայաստանի հարավը՝ իրենք որևէ հնարավորություն չունենան պաշտպանվելու։ Ի վերջո, Հայաստանից կթողնեն մի փոքրիկ Երևան՝ իր շրջակայքով, որ աշխարհի քարտեզի վրա Հայաստան անունը լինի։ Հիմա Քեմալ Աթաթուրքի ծրագիրը հստակ իրագործվում է»։

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում
16:35 Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
20:12 Լավ էլ ճանաչում ես ինձ, խոփդ քարին ա կպել․ Բագրատ Սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
12:35 Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա. shamshyan.com
13:35 Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակը. վարչապետի լուսանկարիչը թաքցնում է Արարատ լեռը