Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:48 23-08-2022

Մեր  հայրենիքն այսօր հոգեվարքի մեջ է, տանուլ ենք տալիս այն. Մանվել Եղիազարյան

«Այսօր մենք նման ենք այն տղամարդուն, որի մայրը կամ հայրը աչքի առաջ թպրտում է, բայց մենք խոսում ենք, թե մայրիկի համար ինչ ենք արել», – այսպես բնորոշեց Հայաստանի ներկայիս վիճակը ԳԽ պատգամավոր Մանվել Եղիազարյանը՝ Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր հրավիրված ԳԽ պատգամավորական նիստի ժամանակ, հավելելով, որ մեր հայրենիքն այսօր հոգեվարքի մեջ է, տանուլ ենք տալիս այն․
«Ով ում է սիրում, ով ում բարեկամն է, ով ինչ կյանքով է ապրել՝ դա ինձ հետաքրքիր չէ։ Ասում ենք՝ մեղավոր են իշխանությունները, իհարկե, մեղավոր են, սրանք մեղավորներ չեն, դավաճաններ են, բայց ո՞վ ծնեց այդ իշխանություններին, արդյո՞ք մենք ազնիվ եղանք մեր պահվածքի մեջ, մենք չկարողացանք ազնիվ լինել և մենք չկարողացանք իմաստնանալ, որովհետև արդարությունն է ճանապարհը դեպի իմաստություն, եթե մարդն արդար չէ, նա չի կարող իմաստուն լինել։
Մենք տանուլ տվեցինք մեր հայրենիքը, հասել ենք այս օրհասական վիճակին և մտածում ենք՝ ինչպե՞ս այս հանգույցը լուծել։ Այս հանգույցը տարածված է, մենակ Նիկոլը չի՛, այստեղ մարդիկ կան, որ Նիկոլի հետ միասին ավերում են Հայաստանը՝ հանուն իրենց կոպեկի․․․
Պետք է կենաց ու մահու կռիվ տանք՝ այս վիճակը փրկելու համար։ Պետք է ամեն մեկդ վեր կենաք, ասեք՝ հավաքվե՛ք, ձեր աղջկա ճակատագիրը խաթարված է, դուք աննամուսի պես եք ապրելու Հայաստանում։ Հիշեք, որ սահմանները բացեց, Մուստաֆան-բանը, որ եկան, ձեր փողերով նրանց անվտանգությունը պետք է ապահովենք։ Հետո վաղը պետք է կանգնեցնի Ալիևի արձանը և ասի, որ պետք է նրա բարեմասնությունները համբուրեք։ Նիկոլը չի՞ կարա նման որոշում կայացնել, ո՞վ է բռնելու Նիկոլի թևը։ Ժամանակն է հավաքվելու և փորձելու անել այն անհնարը՝ թեկուզ մեր կյանքի գնով․․․ Մի ցավ ունենք մենք՝ մեր հիվանդ մորը փրկելու, մեր մայրը մահամերձ հիվանդ է, փրկել է պետք, ժողովուրդ ջան․․․»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ