Ներքին 4 տարի առաջ - 13:17 23-08-2022

Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Ավտովթարի հետևանքով վնասվել է Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվող պահարանային գազի կարգավորիչ կետը (ՊԳԿԿ), ինչի պատճառով օգոստոսի 23-ին ժամը 10։05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դ․Դեմիրճյան փողոցի (ամբողջությամբ), Գ.Հարությունյան փողոցի (ամբողջությամբ), Ֆրիկի փողոցի թիվ 1–17 հասցեների, Սարմենի փողոցի (ամբողջությամբ), Զարուբյան փողոցի (ամբողջությամբ), Թամանյան փողոցի թիվ 1–5 բազմաբնակարան շենքերի, Անտառային փողոցի թիվ 1–186 հասցեների, Ալիխանյան փողոցի (ամբողջությամբ), Սարյան փողոցի թիվ 2–18 հասցեների, Մոսկովյան փողոցի թիվ 20–38 հասցեների, Բաղրամյան պողոտայի թիվ 1–21 և 2–32 հասցեների, Պռոշյան 1-ին նրբանցքի, Պռոշյան փողոցի թիվ 1–49 հասցեների, Բաղրամյան փակուղու թիվ 2ա-14/1 հասցեների, Իսահակյան փողոցի թիվ 42–44 հասցեների, Ալիխանյան նրբանցքի թիվ 2/1, 2/2, 12 հասցեների, Ձորափի փողոցի թիվ 48 հասցեի, Վաղարշյան փողոցի թիվ 2 և 4 հասցեների, Ս.Կապուտիկյան փողոցի, Սոսեի փողոցի թիվ 30, 36, 52/2, 52/6, 12ա, 56ա հասցեների, Արամի նրբանցքի, Լեռ Կամսար փողոցի թիվ 1/3, 3/2, 5/2, 13, 14/1, 15/1, 15/5, 26 հասցեների, Լեռ Կամսար 1-ին նրբանցքի թիվ 8/3 հասցեի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո վերը նշված հասցեների գազամատակարարումը կվերականգնվի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից