Ներքին 3 տարի առաջ - 11:29 23-08-2022

«Հանուն Արցախի պաշտպանութան» շարժումը կոչ է անում հավատարիմ մնալ 2022 թ-ի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից ընդունած հայտարարությանը

«Հանուն Արցախի պաշտպանութան» շարժումը հորդորում և կոչ է անում Արցախի խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին և բազմաթիվ հասարարակական կազմակերպությունների հավատարիմ մնալ 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած հայտարարությանը, որը մեծ ոգևորությամբ ողջունվել է համայն հայության կողմից:

Ուցերձում մասնավորապես նշվում է․

«1. Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:

2. Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

3. Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: 4. Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

Ուստի անհրաժեշտ ենք համարում, որպեսզի բոլոր միջոցներով` այդ թվում նաև ժողովրդական ճնշման միջոցով ստիպել, որպեսզի ՀՀ իշխանություններն ու վարչապետը պետությունների ղեկավարների մակարդակով, ՀՀ-ն Արցախին կապող նոր ճանապարհի վերաբերյալ նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրեն, որտեղ հստակ նշված կլինի նոր երթուղու վերաբերյալ միջանցքային տրամաբանությունը` այդ թվում նաև միջանցքի իրավական ռեժիմը, պարամետրերը, անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Ադրբեջանի վրա հստակ պարտավորություն դրվի՝ միջանցքի անխափանության ու անխոչընդոտության վերաբերյալ:

նհրաժեշտ ենք համարում նաև, որպեսզի նոր միջանցքով անցկացվի Հայաստանի Հանրապեության հետ Արցախի հաղորդակցական և ենթակառուցվածքային ուղիները` գազ, էլեկտաէներգիա, կապ, համցանց:

Համոզված ենք, որ մինչև չլինի նոր եռակողմ փաստաթուղթ նոր երթուղու վերաբերյալ, մենք որևէ երաշխիք չունենք, որ այդ ճանապարհը կգործի միջանցքային տրամաբանությամբ ու կարող է անխափան և անխոչընդոտ կապ ապահովել Հայաստանի ու Արցախի միջև՝ քանզի այս միջանցքը մեր համար գոյաբանական նշանակություն ունի: Բանավոր որևէ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել: Այսօր մենք կանգնած ենք Արցախի փաստացի շրջափակման շեմին, ուստի այլևս օրհասկան է գործել ու պարտադրել մեզ համար կյանքի ճանապարհ համարվող միջանցքի գործունեության պահպանման համար անհրաժեշտ մեր պայմանները»
:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին