Քարակերտ գյուղում այրվել է մոտ 60 խմ վառելափայտ․ ԱԻՆ
copy image url

Քարակերտ գյուղում այրվել է մոտ 60 խմ վառելափայտ․ ԱԻՆ

Ներքին 2 տարի առաջ - 18:51 20-08-2022
Օգոստոսի 20-ին, ժամը 14:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թումանյան փողոցի տներից մեկին հարակից հողամասում՝ անասնագոմի մոտակայքում, այրվում է վառելափայտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 15:51-ին: Այրվել է մոտ 60 խմ վառելափայտ: