Ներքին 4 տարի առաջ - 18:21 20-08-2022

Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցե՞ն Էդգար Ղազարյանի հրավիրած հավաքին

Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման օրը, ինչպես հայտնի է, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ և Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով հանրահավաք է հրավիրել։ Շատերն են արդեն հրապարակավ աջակցություն հայտնել Ղազարյանին, տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ դրական են արտահայտվել Ղազարյանի մասին՝ հավելելով, որ օգոստոսի 23-ին անպայման կգնան հանրահավաքին, և մյուսներին էլ են կոչ անում միանալ։

Մինչ հանրահավաքը՝ Էրեբունի պլազայում տեղի կուենան «պատվո նիստ», որին կմասնակցեն 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները, ովքեր և ընդունել են Անկախության հռչակագիրը։

Oragir.news-ը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից փորձեց ճշտել, թե արդյոք մասնակցելու են Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց․ «Օրվա իշխանության հեռացնելու վերաբերյալ ցանկացած հավաքին մենք կողմ ենք, և օգոստոսի 23-ին ես և իմ պայքարի ընկերներիը լինելու ենք Հանրապետության հրապարակում, ինչպես «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր հանրահավաքներ էին կազմակերպել, և մենք կրկին շարժման հետ էին»։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներից մյուսը՝ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ տեղյակ չէ հանրահավաքի մասին, Գեղամ Նազարյանն ասաց, որ քաղաքում լինելու դեպքում անպայման կմասնակցի, նույնն ասաց նաև «Հայաստան» դաշինքից Ասպրամ Կրպեյանը․ «Եթե Արցախ գնալու օրերի հետ չհամընկնի, ապա անպայման կմասնակցեմ»։

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ մասնակցելու է։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան