Ներքին 3 տարի առաջ - 19:36 19-08-2022

Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից, մտերիմ կամ որևէ այլ՝ մտացածին անձ ներկայանալով զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատելով մի շարք քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալները, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով, խեղաթյուրելով իրականությունը` տարբեր անձանցից հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 11մլն. ՀՀ դրամ գումար:

Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված տարբեր հաշվեհամարներին՝ հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի