copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 19-08-2022

Քրեական գործ հարուցվեց Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ․ Նաիրի Հոխիկյան

ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ։ Այս մասին հայտնում է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։

Նա գրում է․ «Հիշում եք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, ոմն Ռուստամ Ավագյանը ամենակեղտոտ բառերով հայհոյում էր Արցախի բնակիչներին և Արցախն ընդհանրապես։ ՀՀ քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է և նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։

2022թ․ մայիսի 17-ին ես այդ հանցանքի մասին տեսանյութ էի հրապարակել և միաժամանակ ԱԱԾ-ին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ ազգային արժանապատվությունը վիրավորելու և ատելության, բռնության քարոզչության համար։ Այն ժամանակ ինձ հրավիրել էին ԱԱԾ՝ բացատրություն տալու, որտեղ մանրամասն ներկայացրել էի ինչպես Ռուստամ Ավագյանի գործած հանցանքները, այնպես էլ դրանց փաստական ապացույցները։

Ընթացքում պարզվեց, որ այդ անձը դեռևս 2020-ին նույնպիսի հանցանք է գործել կրկին հայհոյանք ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ, ինչի համար հարուցվել է քրեական գործ և իրականացվում է դատական գործընթաց։

Պարզվեց նաև, որ Ռուստամ Ավագյան անունով անձի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սա այն դեպքում, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի համար ընտրվել էր անհապաղ կալանավորումը։

2022թ․ օգոստոսի 2-ին հրավիրվել էի ՀՀ ԱԱԾ արդեն վկայի կարգավիճակում հարցաքննության՝ հաշվի առնելով, որ Ռուստամ Ավագյանի կատարած հանցանքի մասին ես եմ հաղորդում ներկայացրել։

Պարզվեց, որ ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել այդ տղայի նկատմամբ, ապացուցվել է, որ նա հոգեպես հավասարակշռված վիճակում է ատելություն ու հայհոյանք տարածել Արցախի մեր հայրենակիցների հասցեին, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված տարբերակի 319 հոդվածով ևս քրեորեն պատժելի է և նախատեսում է առնվազն 3 տարվա ազատազրկում։

Հիշեցնեմ, որ Օշականի բնակիչ Ռուստամ Ավագյանը ՔՊ-ի մտերիմ շրջանակից է, օգտվում է իշխանության հովանավորությունից ու նույնիսկ հրապարակային հպարտանում, թե ինքը կարող է հայհոյել Արցախցիներին, իսկ Աշտարակի ոստիկանությունը ապահովում է իր անվտանգությունը (տեսանյութը կա)։

Քանի որ տվյալ անձի նկատմամբ արդեն հարուցվել է նույն մեղադրանքով երկրորդ քրեական գործը, ապա անհապաղ պետք է լինի այդ անձի կալանավորումը։ դա է պահանջում օրենքի տրամաբանությունը։ Իրավաբաններին առաջարկում եմ ծանոթանալ գործերին և վերահսկողություն սահմանել դրանց ընթացքի վրա։

Միաժամանակ ԶԼՄ-ներին առաջարկում եմ ուշադրության կենտրոնում պահել և հետևել իրադարձությունների ընթացքին, որպեսզի կարողանանք ամենախիստ կերպով և օրենքի շրջանակում պատժել այդ հանցագործին։ Հիմա շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած հանցագործները պատժվեն ու զրկվեն գլխավոր հանցագործի աջակցությունից։

Պետք է խստագույն պատժվեն ինչպես Արցախին դավաճանողները, այնպես էլ նրանց մանկլավիկներն ու կողքին կանգնողները»։

Ամենից շատ դիտված