Ուղիղ եթեր
Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. Ժողովուրդ
copy image url

Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:32 19-08-2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ավելի քան 2 ամիս առաջ տիեզերք իբրեւ թե ուղարկված արբանյակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ չէ, որ գրել է: Այս անգամ, սակայն, ուզում ենք հիշեցնել, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը կապում արբանյակի չգոյության հետ, իսկ նրա կաբինետի՝ այն ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամեն գնով արդարացնում էր արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը»:
Այդ մասին, ի դեպ, Հակոբ Արշակյանը հայտարարել էր 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, թեեւ այժմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը մինչեւ այս պահն այդպես էլ չի բացատրել, թե «ընդամենը մեկ արբանյակ ունենալն» ինչպես դարձավ արդյունավետ։ Փաստենք, որ «ընդամենը մեկ արբանյակը», որ, ըստ կառավարության անդամների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, մոտ 2.5 ամիս սավառնում է երկնակամարում, որեւէ լուսանկար, կոորդինատ կամ այլ փաստ չի տրամադրել: Հարց կարող է առաջանալ՝ ՀՀ-ն տիեզերքում արբանյակ ունի՞ իսկապես, թե՞ ոչ:
Հանուն արդարության՝ փաստենք (ինչպես վերը նշել ենք), որ տիեզերքում սեփական արբանյակ ունենալու կարեւորության մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր բարձրաձայնում՝ համեմատություն անցկացնելով Ադրբեջանի հետ: «2017-ին Ադրբեջանը Երկրի ուղեծրում երեք արբանյակ ուներ, որից մեկը՝ հետախուզական: Այո, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ ՀՀ իշխանությունները հունական կղիներում, եվրոպաներում ու այնտեղ, որտեղ հնարավոր էր, հողամասեր էին գնում»,- պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլի 14-ին, նեղսրտում էր Փաշինյանը:
Ի՞նչ է ստացվում. տիեզերքում արբանյակ ունենալու մասին իրարամերժ, մեկմեկու հակասող հայտարարություններով Փաշինյանն ու յուր թիմակիցները հերթական անգամ ստել են»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի «Ժողովուրդ» այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ