Ներքին 4 տարի առաջ - 14:57 18-08-2022

Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Հմայակի Հարոյանի կենսագրությունը․

Հայկ Հմայակի Հարոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:
2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն
2001-2005թթ. – Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
II -X.2005թ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2005-2006թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2007-2011թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ
2011-2014թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2014-2017թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ
2019-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2020-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը