Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:06 17-08-2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուները Տավուշի մարզում քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։

Քննարկվել են նաեւ ամբողջական հացահատիկի նախագծի տեղամասում մասնավոր ներդրումների եւ դպրոցական սննդի հետ կապված այլ հարցեր:

Կողմերն ընդգծել են ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։
Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արեւային կայանով:

Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար եւ առողջ ամբողջահատիկ հացով: