Ներքին 4 տարի առաջ - 18:32 17-08-2022

«Սուրմալու»-ից «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ որևէ փորձագիտական նմուշ չի ուղարկվել

««Սուրմալու» առևտրի կենտրոնից որևէ փորձաքննության նմուշ մեզ մոտ չի ուղարկվել, փորձաքննություն չենք իրականացրել, հետևաբար եզրակացություն չունենք»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը:

«Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում բազմաթիվ պայթուցիկների հետազոտություններ և փորձաքննություններ են իրականացրել՝ պարզելու համար, թե ինչ տեսակի են, և պարզել են դրանց բաղադրությունը, իսկ թե ինչ հետևանք կարող է ունենալ տվյալ պայթուցիկը պայթելու ընթացքում, ինչպիսի վնասներ կարող է պատճառել, նման հարցերի պատասխանել չենք կարող, քանի որ նման փորձաքննություն մեզ մոտ չի իրականացվել»,-ասաց Ադամյանը:

Նա նշեց, «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում պայթուցիկների փորձաքննություն իրականացվում երկու տեսակի փորձաքննության ենթարկելով պայթուցիկը․, առաջինը՝ պարզելու, թե ինչ տեսակ է և երկրորդը՝ ինչպիսի քիմական բաղադրություն ունի։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի