Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 16-08-2022

Խոսնակի ֆեյսբուքյան էջը պաշտոնական լրահոս չէ․ արծրունիզմը շարունակվում է

«Սուրմալու»-ում տեղի ունեցած աղետի ֆոնին, ինչպես և ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում, հայտնվում են անձինք, որոնք անընդհատ կոչ են անում հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ ճշտված տեղեկություն իմանալու համար։ Սակայն ո՞րն է համարվում պաշտոնական լրահոս։

Ըստ ՀՀ «տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ տեղեկատվության տնօրինողը, որը տվյալ պարագայում Արտակարգ իրավիճակների նախարարությունն է, պարտավորվում է տեղեկությունը հրապարակել հանրության համար մատչելի ձևով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում՝ նաև դրանով։ Սակայն ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողի՝ ԱԻՆ-ի համացանցային էջը փոխարինվում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան էջով, որը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով չի համարվում տեղեկություն տնօրինողի ինտերնետային կայք կամ էջ։

Նշենք, որ ԱԻՆ խոսնակի ֆեյսբուքյան էջը ամենևին էլ չի կրկնում ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունը, այսինքն՝ դրանք իրենց հրապարակման պարբերականությամբ, ծավալով, երբեմն էլ նաև բովանդակությամբ միմյանցից տարբեր են։ Օրինակ՝ միայն այսօրվա՝ օգոստոսի 16-ի դրությամբ տարածված ինֆորմացիայի համեմատականով կարող ենք եզրահանգում կատարել։

Հայկ Կոստանյանը, ժամը 07։00-ից սկսած, իր ֆեյսբուքյան էջում «Սուրմալու»-ում տեղի ունեցած աղետի վերաբերյալ 4 գրառում է կատարել․

1․ «Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

2․ Ժամը 08։16 «Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

3․ «Ժամը 10:00-ի դրությամբ մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը։ Անհետ կորած քաղաքացիները 17-ն են»։

4․ «Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի»։

Մինչդեռ օգոստոսի 16-ի դրությամբ ԱԻՆ պաշտոնական կայքում ընդամենը մեկ հայտարարություն է տարածվել ժամը 12։00-ին։ Այսինքն՝ տվյալ դեպքում ԱԻՆ պաշտոնական կայքն է կրկնել խոսնակի ֆեյսբուքյան էջում հրապարակված ինֆորմացիան։

Ակնհայտ է, որ տեղի ունեցած աղետի մասին օպերատիվ տեղեկություն ստանալու համար ԱԻՆ պաշտոնական կայքը ամենևին էլ հարմար աղբյուր չէ, դրա փոխարեն առաջ է գալիս ԱԻՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, որը այդ մարդու անձնական էջն է, որտեղ նա կիսվում է իր ընտանեկան, ընկերական լուսանկարներով, հումորային գրառումներով և այլն։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ նախարարը գիշերը աշխատանքից ազատում է մամուլի խոսնակին, այդ դեպքում ի՞նչ պիտի անի քաղաքացին, փնտրի նո՞ր խոսնակի ֆեյսբուքյան էջը։

Ճիշտ այսպես էր աշխատում ժամանակին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն այժմ կազմում է մոտ 600 հազար, և շատերը հարց են բարձրացնում, որ նա այդ թիվը հավաքել է զուտ ի պաշտոնե իրեն հասանելի տեղեկությունները տարածելու համար, հետևաբար պետք է էջը վերադարձվի ՊՆ-ին։

Նշենք, որ խոսքը միայն ԱԻՆ խոսնակի մասին չէ, նույն կերպ են վարվում նաև այլ գերատեսչությունների մամուլի պատասխանատուներ, նաև պետական պաշտոնյաներ, որոնք տարածում են իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս, իրենց ոլորտին չառնչվող, երբեմն նաև պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն՝ իրենց լսարանին զբաղեցնելու, առաջնային ինֆորմացիայի աղբյուր երևալու և մի քանի լայք փախցնելու համար, ինչպես, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, թե ՀՀ ԶՈւ-ն հակահարված է նախապատրաստում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին