Ներքին 3 տարի առաջ - 12:47 16-08-2022

Որ համայնքներում կլինեն ՏԻՄ ընտրություններ, և ովքեր են առաջադրվելու սեպտեմբերի 25-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հետևյալ համայնքներում՝ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում, Շիրակի մարզի Անի համայնքում, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում, Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Oragir.news-ի տեղեկոթյուններով՝ Սիսիան համայնքում ՔՊ պաշտոնական թեկնածուն, որի մասին հայտարարել են, Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջաննյանն է: ՀՅԴ-ից շրջանառվում է ազատամարտիկ գեղանկարիչ Աշոտ Ավագյանի անունը: Համայնքի նախկին ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի կողմնակիցները Հայկ Առաքելյանին են առաջադրելու: Շրջանառվում է նաև Արա Զաքարյանի անունը: Գործող ավագանու անդամներից Մարտին Հարությունյանը, հնարավոր է, «Մեկ ազգ» կուսակցությամբ առաջադրվի։

Լոռու մարզի Ալավեդի համայնքում առաջադրվելու է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որի մասին Oragir.news-ն արդեն հայտնել էր։ ՀՀԿ-ական, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը կպայքարի Արեն Մկրտչյանի հետ։

Վայոց Ձորի Արենի համայքնում առաջադրվելու է ներկայիս ՔՊ-ական համայնքնապետ Հուսիկ Սահակյանը։

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքից առաջադրվել է ՔՊ-ական Արման Սարիբեկյանը, որի մասին օրեր առաջ հայտնել էր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Անի խոշորացված համայնքից առաջադրվելու է նաև Արգուն Սաղաթելյանը, ով Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին. «Մեր բացած կուսակցությունն է, դեռ ոչ մի տեղ աչքի չի ընկել։ «Առաջին» քայլն է»։

Մեր տեղեկություններով Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում առաջադրվելու են ներկայիս համայնքնապետ Հարություն Մանուչարյանը, «Ապրելու երկրից»՝ Մարայլան Սոնան, իսկ «ՔՊ»-ից առաջադրվելու է Վահրամ Սուքիասյանը։

Նշենք, որ Հարություն Մանուչարյանը կալանավորված է։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել