Ներքին 4 տարի առաջ - 20:49 15-08-2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հրդեհ էր բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8, թիվ 3 թիվ 1, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ:

Մինչ հրշեջների ժամանումը, գյուղինստիտուտի աշխատակիցները սեփական ուժերով կանխել են կրակի տարածումը ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել են ագրարային համալսարանի սերվերային սենյակի համակարգիչները և այլ իրեր: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք