Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 01:30 14-08-2022

ՊՍԺ-ն գոլառատ խաղում հաղթեց «Մոնպելյեին»

Ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Մոնպելյեին»։ Փարիզյան գրանդը հաղթեց 5։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվել է 39-րd րոպեին. գնդակը պատահմամբ սեփական դարպասն է ուղարկել Սախոն։ Մինչ այդ, Կիլիան Մբապեն վրիպել էր 11-մետրանոցից։ 42-րդ րոպեին «ձախողակ» Սախոն ձեռքով է խաղացել, և 2-րդ 11-մետրանոցն է նշանակվել «Մոնպելյեի» դարպասին. այս անգամ Նեյմարը դիպուկ է գտնվել՝ կրկնապատկելով հաշիվը։ 51-րդ րոպեին Նեյմարը գլխի հարվածով գոլ է խփել՝ ձևակերպելով դուբլ։ Րոպեներ անց Խազրիի գոլի շնորհիվ հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը։ Խաղի 69-րդ րոպեին Մբապեն խփել է իր գոլը, իսկ 87-րդ րոպեին Ռենատու Սանշեշը նաև 5-րդ գոլն է խփել։ Ավելացված ժամանակում «Մոնպելյեի» պաշտպան Էնցո Տչատոն ձևակերպել է վերջնարդյունքը՝ 5։2։

Հիշեցնենք՝ Լիգա 1-ի մեկնարկային տուրում ՊՍԺ-ն 5։0 հաշվով հաղթել էր «Կլերմոնին»։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին