Ներքին 3 տարի առաջ - 20:37 13-08-2022

Շատ նորմալ գեներալ էր՝ պատերազմի բովով անցած․ Առաքել Մովսիսյանը՝ Սեյրան Սարոյանի մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, Oragir.news-ը հարցրեց, թե ըստ իրեն՝ ինչպես են հիշելու իր մարտական ընկերոջը՝ երեկ վախճանված գեներալ Սեյրան Սարոյանին։

Մովսիսյանը պատասխանեց․ «Սեյրան Սարոյանն իմ մարտական ընկերն էր, առաջինը դա ասեմ։ Ես նոր իմացա, որ մահացել է, Վրաստանից գալիս եմ, ճանապարհին եմ, գամ հասնեմ, որ մասնակցեմ պանիխիդային։ Տեղյակ չեմ, թե ինչից է մահացել, գիտեմ, որ հիվանդ էր»։

Հարցրինք՝ ինչպիսի գեներալ էր Սեյրան Սարոյանը․ «Ո՞նց, գեներալի ինչպիսին որն է, շատ նորմալ գեներալ էր՝ պատերազմի բովով անցած»,- արձագանքեց Մովսիսյանը։

Առաքել Մովսիսյանին նաև հարցրինք, թե Սեյրան Սարոյանն ու ինքը երբևէ միասին քննարկե՞լ պատերազմում մեր պարտությունն ու Արցախի հանձնումը, ներկայիս զիջումները։

«Դուք որպես հայ հանգիստ քնո՞ւմ եք, մենք էլ ընդհանրապես չենք քնում։ Եթե մի հայ հանգիստ քնում է, ուրեմն ինքը հայ չի»,- պատասխանեց Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո նախօրեին մահացած գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին։ Գեներալի հոգեհանգիստը լինելու է Էջմիածին քաղաքի Մաշտոցի 83 հասցեից, ժամը 14։00-ից 18։00-ը։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին, գեներալի ծննդավայրում՝ Հայկաշեն գյուղում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան