copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:25 12-08-2022

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, փլուզել այն և հայտնվել մայթին․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բարսեղյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս ընթացող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, մոտ 10 մետր փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝՝ բարեբապտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:45 Էրդողան՝ 52.09%, Քըլըչդարօղլու՝ 47.91%, Թուրքիայում ավարտվում է ձայների հաշվարկի գործընթացը
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
19:45 Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին արդյունքները. առաջատարը Էրդողանն է
23:00 Հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ. Էրդողան
14:17 Նիկոլն այսուհետ նապաստակ է և վերջ. Գևորգ Պետրոսյան
20:54 Էրդողանի ձայները որոշակիորեն նվազել են, սակայն նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը
16:10 Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով. Ալիև
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
20:15 Նոր տվյալներ Թուրքիայից. Էրդողանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները