Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:03 12-08-2022

Այդ օրը մեծ հանրահավաք է լինելու՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը շարունակում է հանդիպումները 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների հետ։

Oragir.news-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ նրանցից շատերն արդեն իսկ դրական պատասխան են տվել․ «Ես էլ իմ հերթին ունեցել եմ հեռախոսազրույցներ, հանդիպումներ այն պատգամավորների հետ, որոնց ես եմ ճանաչում անձնապես, և գրեթե մեծամասնությունը տվել են իրենց նախնական համաձայնությունը։ Առաջիկայում մենք կոնկրետ կհրապարակենք այն պատգամավորների անունները, որոնք արդեն իսկ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ նիստին։

Ես առաջիկայում կհանդիպեմ նաև «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ-հասարակական կազմակերպության ղեկավար կազմի հետ, որոնք ունեն 1-ին գումարման Գերագույն խորհրդի բոլոր պատգամավորների մասին տեղեկություններ։ Հուսով եմ, որ մեր գործընկերները մեզ կօգնեն նաև կազմակերպական հարցերում»․- ասաց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան