Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:13 12-08-2022

Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

«Մանուկյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր, ստիպված էին տեղափոխել։ Օգոստոսի 1-ից արդեն 11 օր է՝ նա հացադուլի մեջ էր։ Հիմա դուրս է եկել հացադուլից, այս պահին սիստեմաներ է ընդունում, կամաց-կամաց, կարծում եմ, կսկսի սնվել», - հավելեց նա։

Կինը նշեց, որ մի քանի օր առաջ ամուսինը բարդ վիրահատություն էր տարել, իսկ Նուբարաշենում պատշաճ հսկողություն չէր կարող իրականացվել։ Մանուկյանը պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որևէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։ Ազատամարտիկի կինը՝ Մարինե Մանուկյանը, նաև պատմեց, որ Մանուկյանը ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել։ Նա նշեց, որ օրեր առաջ նրան նաև տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն, ստուգումներից հետո նորից տեղափոխել են Նուբարաշեն այն դեպքում, երբ ի սկզբանե նա պետք է գտնվեր «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում