Ներքին 4 տարի առաջ - 09:13 09-08-2022

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 21:45-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանա­պարհի 37-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1958 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները վարորդ Հ. Հ․-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն, վարորդներին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1953 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան