Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:06 08-08-2022

Պարզվել է Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը․ shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննիչ Դալլաքյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 7-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Թաթուլ Մանուկյանը, Opel Zafira-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը, իսկ Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Ժորա Ավետիսյանը: Վթարի հետևանքով Mercedes E320-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Մանուկյանն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Մարտիորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes C300–ի վարորդ Ժ. Ավետիյանը «Արարատբանկ» ԲԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի կառավարիչն է:

Հիշեցնենք, օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի