Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:24 08-08-2022

Մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան. մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի աշակերտական խմբեր

Աղվերանում մեկնարկել է համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը:

Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնում նրանց ճանաչել Հայաստանը և ավելի շատ սիրել հայրենիքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադայի առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև 14-18 տարեկան այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:

2020-2021 թթ. նախատեսված համահայկական հայագիտական և բնագիտական օլիմպիադաները չեղարկվել էին COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

Հաշվի առնելով երկու տարվա ընդմիջումը՝ այս տարի այն անցկացվում է ստուգատեսի ձևաչափով:

Ծրագրում, բացի մրցույթներից, նախատեսված են ուսուցողական, ժամանցային միջոցառումներ: Երեխաները կայցելեն Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, և Աղձք՝ Արշակունիների դամբարան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները