Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:39 08-08-2022

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի: Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է:

Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է սահմանված Երևանի շինհրապարակներում աշխատանքների որակի, կահավորման, նախագծերի և շինարարության թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Ապրիլի 25-ից մինչ օրս արձանագրվել է խախտման 171 դեպք, որից 100-ը՝ շինարարության ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի առնչությամբ: Քաղաքում այսօր կառուցվող 237 շենքերից 49-ն էլ առայժմ նախազգուշացվել և ծանուցվել է:

Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում վերացնելու նպատակով առևտրի և ծառայությունների վարչությունը և հասարակական կարգի պահպանության ծառայությունը վարչական շրջանների աշխատակազմերի և ոստիկանության հետ ամենօրյա ստուգայցեր են իրականացնում: Նախորդ շաբաթ կազմվել է 30 արձանագրություն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ