Ներքին 4 տարի առաջ - 21:24 06-08-2022

Երկու թեկնածուի անուն հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«2022 թվականի օգոստոսի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի հուլիսի 22-ի թիվ ՀՆ-770-2022 և օգոստոսի 1-ի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով`

Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Մերի Համբարձումյանին և Միքայել Մելքումյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից, Մնացական Հարությունյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից, Լևոն Գրիգորյանին, Տաթևիկ Ստեփանյանին և Պավել Թադևոսյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

2. Կարեն Գրիգորյանին և Ռիմա Առաքելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից:

3. Նաիրա Ավետիսյանին և Սյուզաննա Վարդանյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Ավելի վաղ Oragir.news-ը հայտնել էր, որ կոռուպցիոն համաձայնությունների բացահայտման պատճառով նախագահը հրաժարվել է ստորագրել մի շարք դատավորների նշանակման հրամանագրերը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին