Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:26 06-08-2022

Երևանյան հերթական մանկապարտեզն իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև

Երևանյան հերթական մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև՝ տեղեկացնում են քաղաքապետարանից: 1980-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով:

Շենգավիթում հարմարավետ միջավայր է ստեղծվում նաև բակային տարածքներում: Վեցում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագրի հարցում մոտեցումը հստակ է. ընտրված է համաչափ զարգացման սկզբունքը: