Ներքին Խոսք 4 տարի առաջ - 20:56 05-08-2022

Արման Թաթոյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի` ժամանակավոր կառավարության ցուցակի մասին

Այսօր ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության ցուցակ էր հրապարակել, որը գլխավորում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ ցուցակում տեղ գտած անձանցից որևէ մեկի հետ չի խոսել այդ թեմայով, դիրքորոշում չի ճշտել:

Oragir.news-ը Արման Թաթոյանից փորձեց ճշտել, թե ինչ դիրքորոշում ունի Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակի և այդ ցուցակը իր կողմից գլխավորելու մասին: Թաթոյանը մեզ հետևյալն է փոխանցել.

«Որևէ մեկնաբանություն չունեմ։ Հարցի հասցեատերը ես չեմ»:

Ստորև ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ.

Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան