Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:44 05-08-2022

ԱՀ քաղպաշտպանության պլանի շրջանակներում քննարկվել են մինչև օգոստոսի 25-ը բնակչության տարհանման հարցերը

Սույն թվականի օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: