Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 16:11 04-08-2022

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շրջանում և շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը տեղում իրադրության կայունացման համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր խողովակներով և բոլոր մակարդակներում, ներառյալ՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»,- ասված է փաստաթղթում։

ՌԴ արտգործնախարարությունը կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը՝ հավելելով, որ հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական, դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:

«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում դրական օրակարգ ձևավորելու ուղղությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան