copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:21 04-08-2022

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

Կառավարության 2022թ․-ի օգոստոսի 4-ի նիստում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասաց. «Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Տեղի ունեցած մարտերի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, երկու զինծառայող՝ զոհվել։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը»։

Վարչապետը վիրավոր զինծառայողներին շուտափույթ ապաքինում մաղթեց: