Ներքին 3 տարի առաջ - 17:44 03-08-2022

Հրաժարական՝ հեռացվելուց առաջ․ իշխանությունը վարձահատույց կլինի՞ գնացած-ետ եկած դատավոորին

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այսօր արդեն Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նրա լիազորությունները համարել է դադարեցված:

Սիմոնյանը համարվել է ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի «մարդը», իշխանության կամքը կատարող դատավոր, եւ քանի որ այլեւս Ջհանգիրյանը չկա, նրա պաշտոնավարումը հղի է լուրջ հետեւանքներով։

Իսկ հետեւանքը Սիմոնյանի դեմ հարուցված կարգապահական վարույթն է ապօրինի կալանավորման համար, վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա: Վարույթի պատճառը բավականին ծանրակշիռ է, այն է՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի կողմից առանց ծանուցման դատական նիստ նշանակել ու անձին կալանքի տակ թողնելու որոշում կայացնել, այսինքն՝ առանց որոշման անձին կալանավորել, տեղեկանք է տվել, բայց մեկ ամսից ավելի որոշում չի տվել: Այս վարույթի հիմքով Սիմոնյանին սպառնում էր լիազորությունների դադարեցում։

Վարույթի քննության հերթական նիստը նշանակված էր վաղը՝ օգոստոսի 4-ին։ Ահա թե ինչու Տիգրան Սիմոնյանը որոշեց անձամբ հեռանալ, ոչ թե հեռացվել։

Հուսանք՝ այս հեռանալուց հետո «խասիաթի համաձայն» Սիմոնյանը նորից չի վերադառնա։ Նրան կարելի է համարել գնացած-հետ եկած դատավորներից, քանի որ երկու անգամ նշանակվել է դատավոր եւ հեռացել։

Առաջին անգամ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել էին: Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբեր-2021 թվականի հունիս ամիսներին, աշխատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։

Երկրորդ անգամ նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել հրամանագիր, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը երկրորդ անգամ իր աշխատանքային կարիերայում նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հուսանք՝ «Աստված երրորդություն է սիրում» ճշմարտությունը այս դեպքում չի գործի։ Իսկ գուցե Սիմոնյանը վերադառնա կառավարման համակարգ, օրինակ՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած ՊՎԾ, ում տեղակալ աշխատել է ՇՄ-ում։

Իր կարճատեւ, բայց հախուռն դատավորական կարիերայի ընթացքում Սիմոնյանը ինչքան կարողացավ օգտակար եղավ իշխանությանը, դակեց բերված կալանքի միջնորդությունները՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով անցնողներին անխնա կալանավորելով, օրինակ՝ Աշոտ Մինասյան, Բորիս Բախշիյան, Մանվել Փարամազյան եւ այլն․․․։ Հիմա իշխանության վարձահատույց լինելու ժամանակն է, եւ զարմանալի չի լինի, որ Սիմոնյանը անպաշտոն չմնա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու