Ներքին 4 տարի առաջ - 13:31 03-08-2022

«Խամաճիկ դատավորը» հավակնում է դատարանի նախագահ լինել, դրա համար կալանավորում է բոլորին․ Արամ Վարդևանյան

«Տարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո» և այլն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա հավելում է․ «Տարիներ անց այդ անձը ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը», ում բնութագրում էին «խամաճիկային դատարան», ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին:

Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում: Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում:

Փաստ է` օրվա իշխանությունների համար վերջ չկա աննախադեպ ապօրինություններին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը