copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:53 02-08-2022

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. ինչ են քննարկել նրանք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղին վերաբերող եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին պրակտիկ ասպեկտներ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: