Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:13 02-08-2022

Ալիևին մեղադրում են Արցախի հարցի լուծումն էլ ավելի բարդացելու մեջ․ Ադրբեջանը Արցախն ավելի հեշտ կարող էր վերցնել պաշտոնական Երևանից, քան Մոսկվայից․ Մհեր Հակոբյան

Այս պահին մեր իշխանության տակ մնացած Արցախի տարածքը, ցավոք, այնքան փոքր է, որ արդեն մեծ հաշվով էական էլ չէ, թե հատկապես որ հատվածում է տեղի ունենում էսկալացիան։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ճակատի ճեղքում տեղի ունենա, կհայտնվենք կրիտակական իրավիճակում։ Այս առումով չեմ կարծում, թե Գանձասարը ինչ-որ մարտավարական նշանակություն ուներ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած լարված իրավիճակին։

«Ամեն դեպքում ես կարծում եմ, որ դեռ չի կարելի ասել, որ լարվածությունը վերացած չէ։ Թեև գիշերը հանդարտ է անցել, իսկ այսօր էլ առայժմ լուրեր չկան, սա դեռ չի նշանակում, որ էսկալացիա էլի չենք ունենալու»։ Նա ընդգծեց, որ թշնամու՝ իր առջև դրված խնդիրը ավելի քան պարզ է․ այն է՝ օգտվելով ռուսական դժվարություններից, որ առաջացել են Ուկրաինայում պաշտոնական Մոսկվայի համար, վերջնականապես լուծել Արցախի հարցը։

«Այսինքն՝ բռնագաղթեցնել հայերին ու վերահսկողություն հաստատել Արցախի ամբողջ տարածքի վրա։ Բացառված չէ, որ այստեղ կարելի է տեսնել նաև թուրքական հետք։ Ամեն դեպքում մի բան պարզ է, որ Ալիևը հաղթանակի տեղեկատվական ու գաղափարական ֆոնից ինչ հնարավոր է, քաղեց, բայց, միևնույնն է, ներսում նրա հասցեին մեղադրանքներ են հնչում առ այն, որ նա չի լուծել Արցախի հարցը, ավելին՝ լուծումն էլ ավելի է բարդացել, քանի որ հիմա արդեն այնտեղ ռուսական բազա է, իսկ պաշտոնական Երևանը ամբողջությամբ առանձնանում է պաշտոնական Ստեփանակերտից։ Արդյունքում Արցախում ուժեղանում է ռուսական ազդեցությունը, ակնհայտ է, որ Ալիևը Արցախն ավելի հեշտ կվերցներ պաշտոնական Երևանից, քան Մոսկվայից։ Մինչդեռ Մոսկվայի դիրքերը Արցախում շատ հիմա շատ ուժեղ են։

Ավելին, թեև մենք Արցախում մոտ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք ենք կորցրել, բայց Ուկրաինական պատերազմի ֆոնին ավելի ակնհայտ է դառնում, որ ժամանակակից պատերազմներն այնքան սրընթաց են, որ եթե իրավիճակը փոխվեց մեր օգտին, այդ 10 հազարը հետ կվերցնենք ու մի բան էլ ավել առաջ կգնանք։ Ուկրաինական պատերազմի կորուստների ֆոնին՝ Արցախում տարածքային կորուստներն այդքան էլ ողբերգական չեն՝ չհաշված մարտավարական բարդ իրավիճակը, որում հայտնվել են ադրբեջանական զորքերը՝ մտնելով մեր ու Արցախի Հանրապետության մեջ, թիկունքային մասը թողնեով հարվածի տակ։ Այսինքն՝ Ալիևը մեծ հաշվով ոչ թե լուծեց Արցախի հարցը, այլ լուծման պատրանք ստեղծեց։ Թեև հաջողության հասավ, բայց հիմա էլ անհանգստանում է, թե 3 տարի անց ինչ ասել ռուսներին»։

Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը չպահանջի դուրս բերել զորքերը, ապա ռուսական բազան շարունակելու մնալ Արցախում, խնդիրը էլի առկախվելու է։ «Եթե ասի՝ դուրս արի, պարզ է, որ ռուսական կողմը դա չի ցանկանա, արդյունքում նոր խնդիրներ են առաջանալու։ Հիմա Ալիևը հույս ունի, որ աշխրահը կխառնվի, ու բոլորը կմոռանան իրենց մասին, արդյունքում Ադրբեջանը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ ուկրաինական պատերազմի դժվարությունների ֆոնին՝ ռուսական կողմին Արցախում պետք է ունենալ որակյալ հետևակ։ «Ուկրաինայում ռուսներն այժմ մարդուժի խնդիր ունեն, հիմա իրենց համար ձեռնտու է, որ մոտիվացված ու մարտունակ 10-15 հազար արցախցիները առիթի դեպքում գետնի վրա կռվեն, իսկ իրենք ապահովեն հետախուզությունը, օդուժը, կապը և այլն։ Չեմ բացառում, որ ռուսական կողմը որոշակիորեն ոգևորում ու թրծում է Արցախին։ Մինչդեռ ՀՀ-ում իրավիճակը փոքր-ինչ այլ է, որովհետև Փաշինյանի քաղաքական վեկտորը պաշտոնական Մոսկվայի համար այդքան էլ միանշանակ չէ։ Ես չեմ բացառում, որ Մոսկվան արդեն Արցախն իրենն է համարում Աբխազիայի ու Հյուսիսային Օսեթիայի սկզբունքով և փորձում է ամրապնդել իր դիրքերը»։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով