Ներքին 4 տարի առաջ - 16:48 01-08-2022

Թուրքիայում անհանգիստ են․ Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում. Արթուր Ղազինյան

Թուրքիայի համար Հայաստանը երբեք խնդիր չի եղել, քանի որ գիտեն, որ ինչ-որ պահի կարող են իշխանության բերել իրենց գործակալին ու քաղաքական մակարդակում լուծել իրենց խնդիրները Հայաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.
«Թուրքիայի համար լրջագույն խնդիր է եղել կազմակերպված, միավորված ու կենսունակ հայկական աշխարհը՝ սփյուռքը, որի դեմ պայքարի և նրա գործունեությունը չեզոքացնելու համար ծախսվում էին հարյուր միլիարդավոր դոլարներ:
2018թ. «հեղափոխությունը» լուծեց Հայաստանի հետ խնդիրները. իշխանության բերեց թուրքական ազդեցության ու փաստացի գործակալներին, որոնք թևերը քշտած սկսեցին հայկական աշխարհի կազմալուծման, պառակտման և չեզոքացման ծրագիր:
Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ստեղծվեց հանձնակատարի ինստիտուտ և նշանալվեց խիստ կասկածելի ծագում ունեցող մի անձնավորություն, որի առջև խնդիր էր դրվել լուծել հայկական աշխարհի հարցը, կազմալուծել նրա աշխատանքը և հեռու պահել աշխարհահայությանը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից:
Պետք է խոստովանել, որ այդ մարդուն հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը, կազմալուծել հայկական աշխարհի կառույցների աշխատանքը, պառակտել աշխարհահայերին, սակայն ՀՅԴ կուռ կառույցները շարունակեցին իրենց գաղափարական գործունեությունը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար:
Թուրքիայում անհանգիստ են, Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում, ներսում «Դիմադրություն» շարժումը, իսկ դրսում ՀՅԴ կառույցները արգելակում են այդ գործընթացը, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Էրդողանի. 2023թ հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ նրա հաղթելու շանսերը օրեցօր նվազում են:
Նրան պետք է հաղթանակ, հաջողություն, որով կարողանա գրավել թուրք ընտրողների համակրանքը: Հայկական հարցը փակելն ու Հայաստանը վերջնականապես օկուպացնելը լավագույն միջոցը կլիներ նրա համար:
Այս իրավիճակում Հայաստանի «խաղաղասեր», իսկ իրականում թրքահպատակ իշխանությունը օգնության է գալիս իր ավագ ընկերներին. մի կողմից արգելում է Հայաստան մուտք գործել ՀՅԴ ակտիվ ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից եռամսյա զորահավաք են տանում փողոցում պայքարող երիտասարդներին:
Ավելի քան վստահ եմ, որ թուրքերի և նրանց հայաստանյան ներկայցուցիչների բոլոր այս քայլերն ու գործողություններն ի վերջո տապալվելու են. Հայաստան լինելու է, ուժեղանալու և մեծանալու է, իսկ Հայ ազգն իր պատմական հայրենիքում ապրելու է առհավետ . . .»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ