Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:20 01-08-2022

Որտեղ է այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը

Այսօր հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Մենք փորձեցինք կապ հաստատել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն չստացվեց։ Մեզ հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի օգնական Մամիկոն Սարգսյանը, որն այս պահին Ստեփանակերտում է, ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ է գնացել Գորիս և այժմ գտնվում է Գորիսում։
Մամիկոն Սարգսյանը նաև նշեց, որ որևէ պատճառ, որևէ հիմնավորում խաղաղապահները չեն ներկայացրել, թե ի՞նչ հիմքով են արգելում Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ, օգնական ասաց, որ հետագայում այդ մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի։

Նշենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, նա ընդդիմադիր գործիչ է, և պարբերաբար հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ քննադատություններով։ Հիշեցնենք նաև, որ խաղաղապահները ամիսներ առաջ արգելել էին նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների մուտքը դեպի Արցախ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները