Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:48 31-07-2022

Նիկոլի ու Ալիևի կազմած անցանկալի անձանց ցուցակը նույն է. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի տեսանյութը, որում նա պատմում է, որ արգելել են մուտքը Հայաստան:

«Նիկոլի ու Ալիեւի կազմած անցանկալի անձանց ցուցակը նույն է, երիտասարդ աղջիկը, Մուրադ Փափազյանն ու մեր այլ հայրենակիցներ (հիմնականում դաշնակցական) մեկ հայրենիք չեն կարող մուտք գործել, մեկ՝ Ադրբեջան»,-գրել է նաև կցել տեսանյութ։

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՅԴ Նիդերլնադների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Ավելի վաղ արգելվել էր նար ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: