Ներքին 4 տարի առաջ - 16:47 31-07-2022

Իշխանություններին հորդորում ենք հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները. ՀԱԵ ՌԴ և Նոր Նախիջևանի թեմ

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ.

«Վերջին շաբաթներին խորը մտահոգությամբ և տագնապով էինք հետևում հայրենիքում մեր բազմաթիվ եղբայրների ազատազրկմանը` նրանց քաղաքական հայացքների և գործողությունների հանգամանքով պայմանավորված: Մասնավորաբար, մեզ խորապես անհանգստություն պատճառեց մեր եկեղեցու նվիրյալ զավակ, բարերար և մտավորական Ավետիք Չալաբյանի ազատազրկումը:

Ավետիքը մեր Եկեղեցու հավատավոր հոտի խոնարհ զավակ է, առաքինի և պարկեշտ անձնավորություն, իր երկրի հայենապաշտ նվիրյալ, ընտանիքի օրինակելի հայր:

Դժվար է հավատալ, որ նույնիսկ պայքարի բովում նա ընդունակ էր խախտել օրենքը, առավել դժվար է պատկերացնել, որ ազատության մեջ գտնվելով, նա որևէ վտանգ ներկայացնի այն պետության համար, որին նվիրումով ծառայել է ողջ գիտակից կյանքի ընթացքում:

Օրերս գոհունակությամբ իմացանք, որ Ավետիք Չալաբյանը բազմաթիվ ապօրինություններից հետո վերջապես դուրս է եկել ազատություն, թեև դատական գործընթացը շարունակվում է:

Հորդորում ենք հայրենի իշխանություններին` հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները, ապահովել նրա վաստակած ազատությունը, և դատական գործը շարունակել բացառապես օրենքի ոգու և տառի խստիվ պահպանությամբ։
Աստված պահապան մեր սուրբ հայրենիքին և նրա նվիրյալ զավակներին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան