Ներքին 3 տարի առաջ - 16:11 30-07-2022

Էրեբունիում նկարահանված պոռնոֆիլմը հեռացվել է կայքից

Էրեբունի թանգարանում օտարերկրացիների կողմից նկարահանված և ամենահայտնի պոռնոկայքում տեղադրված տեսանյութը այս պահին անհասանելի է։

Կայքում նշված է, որ «տեսանյութը անջատվել է», ենթադրվում է, որ հեռացվել է կայքից։

Ի դեպ, տեսանյութը հասանելի չէ նաև այլ երկրներից մուտք գործողների համար։