copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:06 30-07-2022

Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը․ Քրիստինե Վարդանյան

«Պայքարը պետք է դարձնել ապրելակերպ, մեր առօրյան՝ չվհատվել, չհոգնել և, ամենակարևորը՝ չնահանջել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե պատերազմի ժամանակ մարտը ձգվում է, իսկ մարտի ժամանակ ունենում ես նաև զոհեր, կորուստներ, ինչու չէ նաև դասալիքներ, դա չի նշանակում, որ զենքերը պետք է վայր դնել և նահանջել, տվյալ դեպքում պետք է վերադասավորվել, մոբիլիզացնել ուժերը, տրամադրվել տևական պայքարի և գնալ հաղթանակի ետևից:

Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը:

Այդ օրակարգը շատ հստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար։ Բոլոր ինստիտուցիոնալ հարթակները զավթված են թրքահպատակ դավաճանների կողմից։ Հետևաբար մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի։

Խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր լինեն։ Նիկոլի հեռացման համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտոնանկություն, դրանցից որևէ մեկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական պահանջի գործնական դրսևորում, դա անելուց հետո թե որ ճանապարհով կհեռացնենք արդեն տեխիկական հարց է։

Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։ Մեր հայրենիքն այնպիսի ճգնաժամի մեջ է, որ որևէ մեկ անհատ, որևէ մեկ ուժ, որևէ կուսակցություն միայնակ չի կարող հաղթահարել այդ ճգնաժամը։ Ո՛չ Հայաստանից դուրս, ո՛չ էլ Հայաստանի ներսում փրկիչ մի՛ փնտրեք․ փրկիչ չկա։ Փոխարենը փնտրեք այն մարդկանց, ովքեր անձնազոհ առաջ կտանեն այս սրբազան պայքարը, հայրենիքի ազատությունը կգերադասեն իրենց ազատությունից, կդիմանան ռեպրեսիաներին և երբեք չեն նահանջի։ Կանգնեք այդպիսի մարդկանց կողքին և թիկունքին՝ առաջնորդելով այս գոյաբանական պայքարը:

Դիմադրության շարժումը մեր ժողովրդի մոտ լույս և հույս է արթնացրել։

10 Նիկոլով ունենք երկու ճանապարհ կամ նոր պատերազմ կամ նոր կապիտուլիացիա, եթե չենք ուզում հայրենազրկվենք, եթե չենք ուզում նոր պատերազմ, դուրս եկեք պայքարի` մի կողմ թողնելով բոլոր պատճառաբանությունները: Այո´, ժամանակն է մտնել պատասխանատվության տակ, չվախենալ որևէ հալածանքից։

Եթե ամեն մեկը իր հասանելիք ջանքը դնի այս պայքարում՝ չխնայելով ոչինչ, վստահ ասում եմ ՝ հնարավոր է, հնարավոր է հեռացնել չարիքին և կանխել նոր կորուստները։ Ես հավատում եմ դրան և գնալու եմ մինչև վերջ։

Միություն մեր ամենակարևոր նպատակի հարցում, ազատություն այդ նպատակին հասնելու ճանապարհին և սեր ամենում։

Ստեղծված իրավիճակից մենք մի ելք կարող ենք առաջարկել․ սրանք պետք է հեռանան, Հայաստանի բոլոր կարող ուժերից և անհատներից պետք է ձևավորվի արժանավորների կառավարություն, որի պարտականությունները կլինի իրավիճակի կայունացումը, բանակի առաջնահերթ վերականգնումը, արտաքին քաղաքականաությունում Հայաստանի շահերի պաշտպանությունը, ոստիկանապետության ավարտը, արդարության վերականգնումը»,-նշել է նա։